Հրանտ Դինքի ընտանիքը 1,5 միլիոն լիրայի փոխհատուցում կստանա |hetq.am|
16:13 - 11 հոկտեմբերի, 2021

Հրանտ Դինքի ընտանիքը 1,5 միլիոն լիրայի փոխհատուցում կստանա |hetq.am|

hetq.am: Թուրքիայի բարձրագույն վարչական դատարանը հաստատել է Ստամբուլի 6-րդ վարչական դատարանի որոշումը՝ «Ակօս» թերթի նախկին գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի ընտանիքին 1,5 միլիոն եվրոյի չափով փոխհատուցման տրամադրման վերաբերյալ (մոտ 167 հազար ԱՄՆ դոլար)։ Այդ մասին հայտնում է թուրքական Sabah պարբերականը։

Համաձայն տարածված տեղեկատվության՝ Թուրքիայի բարձրագույն վարչական դատարանը մերժել է Թուրքիայի ներքին գործերի նախարարության բողոքը և պաշտպանել Դինքի ընտանիքի հայցը, որով պնդվում էր, որ ՆԳՆ-ն բացթողում է թույլ տվել և պատասխանատվություն է կրում լրագրողի սպանության գործի ոչ բավարար հետաքննության համար։

Հրանտ Դինքի ընտանիքը Թուրքիայի ներքին գործերի նախարարությունից պահանջել էր 1,5 միլիոն լիրայի փոխհատուցում, որից 500 հազարը նյութական, իսկ 1 միլիոնը՝ բարոյական վնասի համար։ Ստամբուլի 6-րդ վարչական դատարանը միաձայն բավարարել էր հայցը, սակայն ՆԳՆ-ն բողոքարկել էր դատարանի վճիռը։

Հայազգի հայտնի լրագրող Հրանտ Դինքն սպանվել էր 2007 թվականի հունվարի 19-ին Ստամբուլում՝ «Ակօս» թերթի խմբագրության մուտքի մոտ։ Մարդասպանը 17-ամյա Օգյուն Սամաստն էր, որը սպանության հաջորդ օրը ձերբակալվել էր ոստիկանության կողմից և 2011 թվականին դատապարտվել 22 տարվա և 10 ամսվա ազատազրկման։ 

Արմեն Միրզոյան

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել