tert.am: Թուրքական դատարանը պոլսահայ լրագրող, «Ակօս» թերթի հիմնադիր և նախկին խմբագիր Հրանտ Դինքի սպանության կապակցությամբ նախօրեին որոշում է կայացրել ձերբակալել երկու նախկին պետծառայողների, հաղորդում է թուրքական Cumhuriyet թերթը:
Թուրքական ժանդարմերիայի հետախուզության երկու նախկին սպաները՝ Վեյսալ Շահինը և Վոլքան Շահինը, կալանավորվել են Դինքի սպանության ծրագրի մասին տեղյակ լինելու և այն թաքցնելու համար։
Նշվում է՝ հետաքննության արդյունքում պարզվել է, որ հիշյալ սպաները տեղյակ են եղել Դինքի սպանության դավադրության մասին, սակայն ոչ մի գործողություն չեն ձեռնարկել։ Ըստ այդմ, Ստամբուլի դատարանը ձերբակալել է նրանց։
comment.count (0)