Հրանտ Դինք

Հրանտ Դինքի գործով դատապարտված ու վաղաժամ ազատ արձակված անձին նոր մեղադրանք է առաջադրվել |factor.am|

Հրանտ Դինքի գործով դատապարտված ու վաղաժամ ազատ արձակված անձին նոր մեղադրանք է առաջադրվել |factor.am|

factor.am: Նոր մեղադրանք է առաջադրվել պոլսահայ մտավորական, լրագրող, «Ակոս» թերթի հիմնադիր և գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի սպանության համար դատապարտված Օգյուն Սամասթին, ով օրեր առաջ վաղաժամկետ ազատ էր արձակվել։ Այս մասին տեղեկանում ենք «Անադոլու» գործակալությունից։ Սամասթը այժմ մեղադրվում է «ահաբեկչական կազմակերպության անդամ չլինելով՝ ահաբեկչական կազմակերպության հանձնարարությամբ» սպանություն իրականացնելու մեջ։ Աղբյուրի հաղորդմամբ՝ մեղադրական եզրակացության մեջ նշվել է, որ զինված ահաբեկչական կազմակերպության անդամ լինելու վերաբերյալ կոնկրետ ապացույցներ չեն գտնվել, փոխարենը որոշ ապացույցներ ցույց են տալիս, որ նա որոշակի կապ է ունեցել կազմակերպության ղեկավարների և անդամների հետ թե՛ Դինքի սպանության ժամանակ, թե՛ դրանից հետո։ Օգյուն Սամասթին սպառնում է 7 ու կեսից մինչև 12 տարվա ազատազրկում։
09:41 - 20 նոյեմբերի, 2023
Հրանտ Դինքի ընտանիքը 1,5 միլիոն լիրայի փոխհատուցում կստանա |hetq.am|

Հրանտ Դինքի ընտանիքը 1,5 միլիոն լիրայի փոխհատուցում կստանա |hetq.am|

hetq.am: Թուրքիայի բարձրագույն վարչական դատարանը հաստատել է Ստամբուլի 6-րդ վարչական դատարանի որոշումը՝ «Ակօս» թերթի նախկին գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի ընտանիքին 1,5 միլիոն եվրոյի չափով փոխհատուցման տրամադրման վերաբերյալ (մոտ 167 հազար ԱՄՆ դոլար)։ Այդ մասին հայտնում է թուրքական Sabah պարբերականը։ Համաձայն տարածված տեղեկատվության՝ Թուրքիայի բարձրագույն վարչական դատարանը մերժել է Թուրքիայի ներքին գործերի նախարարության բողոքը և պաշտպանել Դինքի ընտանիքի հայցը, որով պնդվում էր, որ ՆԳՆ-ն բացթողում է թույլ տվել և պատասխանատվություն է կրում լրագրողի սպանության գործի ոչ բավարար հետաքննության համար։ Հրանտ Դինքի ընտանիքը Թուրքիայի ներքին գործերի նախարարությունից պահանջել էր 1,5 միլիոն լիրայի փոխհատուցում, որից 500 հազարը նյութական, իսկ 1 միլիոնը՝ բարոյական վնասի համար։ Ստամբուլի 6-րդ վարչական դատարանը միաձայն բավարարել էր հայցը, սակայն ՆԳՆ-ն բողոքարկել էր դատարանի վճիռը։ Հայազգի հայտնի լրագրող Հրանտ Դինքն սպանվել էր 2007 թվականի հունվարի 19-ին Ստամբուլում՝ «Ակօս» թերթի խմբագրության մուտքի մոտ։ Մարդասպանը 17-ամյա Օգյուն Սամաստն էր, որը սպանության հաջորդ օրը ձերբակալվել էր ոստիկանության կողմից և 2011 թվականին դատապարտվել 22 տարվա և 10 ամսվա ազատազրկման։  Արմեն Միրզոյան  
16:13 - 11 հոկտեմբերի, 2021
Հրանտ Դինքի սպանության համար մեղավոր են ճանաչվել գյուլենական շարժման անդամ նախկին ոստիկանապետեր |tert.am|

Հրանտ Դինքի սպանության համար մեղավոր են ճանաչվել գյուլենական շարժման անդամ նախկին ոստիկանապետեր |tert.am|

tert.am: Ստամբուլի դատարանը ներկայացրել է պոլսահայ լրագրող, «Ակօս» թերթի նախկին գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի սպանության գործի վերաբերյալ մանրամասն վճիռը՝ Թուրքիայում ահաբեկչական ճանաչված գյուլենական շարժման ղեկավար Ֆեթուլլահ Գյուլենի հետևորդներին մեղադրելով սպանության կազմակերպման համար, հայտնում է Ahval թերթը։4532 էջանոց վճռի համաձայն՝ Ստամբուլի 14-րդ դատարանը Հրանտ Դինքի սպանությունը վերագրել է Գյուլենի «Հիզմեթ» շարժմանը՝ մասնավորապես ոստիկանության նախկին բարձրաստիճան սպաներ Ֆարուք Սարըին, Ռամազան Աքյուրեքին և Ալի Ֆուաթ Յըլմազերին։ Վերջին երկուսը մեղադրվում են սպանությունը մշակելու և շարժման շահերն առաջ տանելու նպատակով ցանկացած հետաքննության խոչընդոտելու համար։Վճռի համաձայն՝ Յըլմազերը կապի մեջ է եղել Ստամբուլի ժանդարմերիայի հետախուզության նախկին հրամանատար Մուհարրեմ Դեմիրքալեի հետ, որի ենթակաները հետևել են Հրանտ Դինքին մինչ իր սպանության օրը՝ 2007 թվականի հունվարի 19-ին։Գյուլենական շարժման անդամները մեղադրվում են 2016 թվականի հուլիսին նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի դեմ ձախողված հեղաշրջում իրականացնելու համար։ Միացյալ Նահանգներում տեղակայված գյուլենական կազմակերպության անդամները մաս են կազմել Թուրքիայի ոստիկանության՝ մինչ իշխող Արդարություն և զարգացում կուսակցության հետ բախումը։
11:25 - 15 հուլիսի, 2021
Սպանելու հրաման տվողները պետք է կանգնեն դատարանի առաջ. Հրանտ Դինքի ընտանիքը՝ դատարանի որոշման մասին

 |armenpress.am|

Սպանելու հրաման տվողները պետք է կանգնեն դատարանի առաջ. Հրանտ Դինքի ընտանիքը՝ դատարանի որոշման մասին |armenpress.am|

armenpress.am:  «Ակոս» շաբաթաթերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի ընտանիքի փաստաբանները Դինքի սպանության գործով դատարանի որոշումը անբավարար և ոչ ճիշտ են համարում: Ինչպես տեղեկացնում է թուրքական «Duvar» թերթը, Դինքի ընտանիքի փաստաբանները դատարանի շենքի դիմաց հայտարարել են, որ այդ որոշումը չի բացահայտում սպանության դավադրությունը ՝ իր բոլոր ասպեկտներով: «Որոշումը կոնկրետ չի բացահայտում, թե ով է հրաման տվել սպանել: Այս որոշումը լուրջ սխալներից է բաղկացած եւ չի բացահայտում Դինքի սպանությունը նրա բոլոր ասպեկտներով», - հայտարարել են փաստաբանները ՝ հավելելով, որ կբողոքարկեն  վերաքննիչ դատարանում: «Հրանտ Դինքի ընկերներ» անունով խումբը նույնպես մամուլի ասուլիս են անցկացրել դատարանի առջև ՝ հայտարարելով, որ իրենց պայքարը արդարության համար չի ավարտվել, քանի որ սպանության դավադրության բոլոր մանրամասները չեն բացահայտվել: «Մենք ևս մեկ անգամ ասում ենք ՝ սպանելու հրաման տվողները պետք է կանգնեն դատարանի առջև: Դատարանի այս որոշումը վերջ չդրեց արդարության համար պայքարին, բայց գուցե այն դրվեց մեկ այլ փուլի: Այդ գործը չի ավարտվի մինչև չհայտարարենք, որ ամեն ինչ ավարտված է», - հայտարարել են «Հրանտ Դինքի ընկերներ»-ը: «Ակոս»-ի ներկայիս գլխավոր խմբագիր Եդվարդ Դանզիկյանը նույնպես մեկնաբանել է դատարանի որոշումը ՝ հայտարարելով, որ Հրանտ Դինքի սպանության մեխանիզմը մինչև վերջ չի բացահայտվել: «Ակոս» շաբաթաթերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի սպանության գործով մեղադրանք էր առաջադրված ընդհանուր առմամբ 77 մարդու: Դատարանն առանձնացրել է փախուստի մեջ գտնվող 13 կասկածյալների, այդ թվում՝ ԱՄՆ-ում բնակվող թուրք քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի գործերը՝ նրանց պաշտպանական ճառերը չտրամադրելու հիմքով: Մարտի 26-ին հրապարակվել է 27 անձի դատավճիռը՝ սպանության, ահաբեկչական խմբավորման անդամակցության, ինչպես նաև փաստաթղթեր կեղծելու և ոչնչացնելու մեղադրանքներով: Ցմահ ազատազրկման է դատապարտվել ոստիկանության երկու նախկին բարձրաստիճան պաշտոնյաներ: Գործով անցնող 33 անձ արդարացվել է:    
19:12 - 26 մարտի, 2021
Ստամբուլի դատարանը Դինքի սպանության համար ցմահ ազատազրկել է երկու նախկին բարձրաստիճան ոստիկանի |armenpress.am|

Ստամբուլի դատարանը Դինքի սպանության համար ցմահ ազատազրկել է երկու նախկին բարձրաստիճան ոստիկանի |armenpress.am|

armenpress.am: Ստամբուլի դատարանը մարտի 26-ին ցմահ ազատազրկման է դատապարտել ոստիկանության երկու նախկին բարձրաստիճան պաշտոնյաների՝ ժանդարմերիայի սպաների ավելի քան 14 տարի առաջ «Ակոս» շաբաթաթերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի սպանության գործում իրենց դերակատարման համար: Այս մասին հայտնում է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը: 2011-ին թուրքական դատարանը 23 տարվա ազատազրկման էր դատապարտել հայ խմբագրապետի մարդասպան Օգյուն Սամասթին, որը հանցագործության պահին 17 տարեկան էր: Հաջորդ տարի սպանությունը կազմակերպելու և հրահրելու համար ցմահ ազատազրկման էր  դատապարտվել Յասին Հայալը: Հետագա տարիներին գործը վերաբացվել էր՝ ներգրավելով նոր կասկածյալների: 2021թ. մարտի 26-ին դատապարտվածները Ոստիկանության հետախուզության նախկին ղեկավարներից Ալի Ֆուաթ Յըլմազերն է, որն ազատազրկման է դատապարտվել առանց պայմանական վաղաժամկետ ազատման հնարավորության, և ոստիկանության մեկ այլ բարձրաստիճան պաշտոնյա՝ Ռամազան Աքյուրեքը:   Թուրքիայում համարում են, որ Դինքի սպանության նախապատրաստման և իրականացման մեջ ներգրավված են ԱՄՆ-ում բնակվող թուրք քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի գյուլենական շարժման ներկայացուցիչները: Գյուլենին Անկարան մեղադրում է 2016-ի հուլիսին հեղաշրջման փորձ կազմակերպելու մեջ:
16:10 - 26 մարտի, 2021
«Հրանտ Դինք» հիմնադրամը մահվան սպառնալիքներ է ստացել |civilnet.am|

«Հրանտ Դինք» հիմնադրամը մահվան սպառնալիքներ է ստացել |civilnet.am|

civilnet.am: «Հրանտ Դինք» հիմնադրամը  մայիսի 30-ին հայտարարություն է տարածել՝ տեղեկացնելով, որ մահվան սպառնալիքներ է ստացել։ Հիմնադրամի հայտարարությունը՝ ստորև․ «Մենք ցանկանում ենք հանրությանը տեղեկացնել, որ ս.թ. մայիսի 27-ին և 28-ին Հրանդ Տինք հիմնադրամը ստացել է գրավոր՝ էլեկտրոնային փոստով ուղարկված, մահվան սպառնալիք: Մենք այս մասին, ըստ ընթացակարգի, գրավոր կերպով հաղորդել ենք Շիշլիի տարածաշրջանի կենտրոնական ոստիկանությանը և Ստամբուլի մարզային վարչությանը: Սպառնալիք պարունակող էլեկտրոնային նամակում նշված էր հետևյալ արտահայտությունը. «Մենք կարող ենք հայտնվել մի էնպիսի գիշեր, որ չեք էլ սպասում»: Սա մի լոզունգ է, որ հպարտությամբ կիրառվում է որոշակի շրջանակներում, և հենց այն նույն լոզունգն է, որ մեզ համար արդեն սովորական էր դարձել լսելը մինչև 2007թ.-ի հունվարի 19-ը, երբ Հրանդ Տինքին այդպես հանրայնորեն սպանեցին, մինչդեռ պետական մարմինները տեղեկացված էին դրա մասին: Այդ սպառնալիքով նրանք մեղադրում են Հրանդ Տինք հիմնադրամին «եղբայրության հեքիաթներ» պատմելու մեջ, պահանջում են, որ մենք լքենք երկիրը և մահով սպառնում են Ռաքել Տինքին և հիմնադրամի իրավաբանին: Վերջերս մեծ թափ առած անթաքույց ատելության խոսքը և ռասիզմը, խտրական խոսույթը միայն խթանում են, խրախուսում և բորբոքում նման վերաբերմունքը: Թուքիայում քաղաքականության մեջ ներգրավված բոլոր դերակատարների պարտքն ու պատասխանատվությունն է աշխատել ապահովել հավասարություն, ազատություն և արդարություն բոլոր քաղաքացիների համար: Ուստի մենք կարծում ենք, որ մեր պարտքն է հանրության հետ կիսել այս հայտարությունը՝ իշխանություններին հիշեցնելու համար իրենց պատասխանատվության մասին, ինչպես նաև շեշտելու ստեղծված մթնոլորտի բնույթի լրջությունը: Հրանդ Տինք հիմնադրամը հիմնվել է 2007թ.-ին՝ արդար, ազատ և հավասար Թուրքիա ստեղծելու մեջ իր ներդրումն ունենալու նպատակով: Այդ ժամանակից ի վեր՝ մենք հնարավոր ամեն բան արել ենք՝ այդ նպատակին հասնելու համար: Մենք՝ Հրանդ Տինք հիմնադրամը, ցանկանում ենք հանրայնորեն հաստատել, որ մենք շարունակելու ենք պայքարել խտրականության դեմ՝ հետևելով մեր այն երազանքին, որ մեր երկիրը տարբերություններ ընդունող երկիր լինի, որտեղ բոլորը միասին կարող են համերաշխ ապրել, որտեղ խոսքի ազատությունը կիշխի: Հրանդ Տինք հիմնադրամ»։
10:48 - 01 հունիսի, 2020
Հրանտ Դինքի այրին և հիմնադրամի փաստաբանը էլ-փոստով մահվան սպառնալիքներ են ստացել
 |azatutyun.am|

Հրանտ Դինքի այրին և հիմնադրամի փաստաբանը էլ-փոստով մահվան սպառնալիքներ են ստացել |azatutyun.am|

azatutyun.am: Հրանտ Դինք հիմնադրամը անհայտ անձանց կողմից սպառնալիքներ է ստացել, հաղորդում է «Ակոս» պարբերականը: Հիմնադրամի տարածած հայտարարության համաձայն` մայիսի 27-28-ին էլեկտրոնային հասցեին նամակ է ուղարկվել, որտեղ մեղադրանքներ են եղել, թե հիմնադրամը «եղբայրության հեքիաթներ է պատմում», երկիրը լքելու պահանջ է պարունակել, ինչպես նաև մահվան սպառնալիք Դինքի այրու՝ Ռաքել Դինքի և կառույցի փաստաբանի հասցեին: Հիմնադրամի տնօրինությունը դեպքի մասին գրավոր տեղեկացրել է ոստկանություն և Ստամբուլի նահանգապետարան: Թուրքիայի խորհրդարանի հայազգի պատգամավոր Գարո Փայլանը, դատապարտելով տեղի ունեցածը, իր թվիթերյան էջում գրել է. «Հրանտ Դինքը նման մթնոլորտում սպանվեց. 13 տարի անց Ռաքել Դինքը նույն միջավայրում մահվան սպառնալիքներ է ստացել: Իշխանության կիրառած ատելության լեզուն և քաղաքականությունը կրկին ճանապարհ է բացում ատելության հանցանքների համար: Վերջ տվեք ատելության մթնոլորտին: Գնացեք սպառնալիքների հետքերով»:Ավելին՝ azatutyun.am-ում։
21:17 - 29 մայիսի, 2020
Դինքին սպանած թուրք ազգայնականը հնարավոր է` շուտով դուրս գա բանտից |azatutyun.am|

Դինքին սպանած թուրք ազգայնականը հնարավոր է` շուտով դուրս գա բանտից |azatutyun.am|

azatutyun.am: 2007 թվականի հունվարի 19-ին պոլսահայ մտավորական, «Ակօս» պարբերականի հիմնադիր խմբագրապետ Հրանտ Դինքին սպանած թուրք ազգայնական Օգյուն Սամասթը հնարավոր է` շուտով դուրս գա բանտից: Թուրքական T24 լրատվականի փոխանցմամբ` 13 տարի 5 ամսվա ազատազրկման դատապարտված Սամասթի պատժաժամկետի ավարտին 1 տարի 9 ամիս է մնացել: Սակայն նա կարող է պայմանական վաղաժամկետ ազատ արձակվել 9 ամիս անց: Միևնույն ժամանակ շարունակվում է Դինքի սպանության գործով ուժային կառույցների մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների դատավարությունը: Ստամբուլահայ մտավորականի ընտանիքն ու շահերը ներկայացնող փաստաբանները շարունակում են պնդել, որ սպանությունը նախապես ծրագրված է եղել, և իրավապահ մարմինները, տեղյակ լինելով նախապատրաստվող մահափորձին, չեն կանխել այն։ Դինքի սպանության գործի հերթական դատական նիստը նշանակվել է հուլիսի 7-ին, 8-ին և 9-ին:
22:45 - 14 մայիսի, 2020