Հրանտ Դինքի այրին և հիմնադրամի փաստաբանը էլ-փոստով մահվան սպառնալիքներ են ստացել
 |azatutyun.am|
21:17 - 29 մայիսի, 2020

Հրանտ Դինքի այրին և հիմնադրամի փաստաբանը էլ-փոստով մահվան սպառնալիքներ են ստացել |azatutyun.am|

azatutyun.am: Հրանտ Դինք հիմնադրամը անհայտ անձանց կողմից սպառնալիքներ է ստացել, հաղորդում է «Ակոս» պարբերականը:

Հիմնադրամի տարածած հայտարարության համաձայն` մայիսի 27-28-ին էլեկտրոնային հասցեին նամակ է ուղարկվել, որտեղ մեղադրանքներ են եղել, թե հիմնադրամը «եղբայրության հեքիաթներ է պատմում», երկիրը լքելու պահանջ է պարունակել, ինչպես նաև մահվան սպառնալիք Դինքի այրու՝ Ռաքել Դինքի և կառույցի փաստաբանի հասցեին: Հիմնադրամի տնօրինությունը դեպքի մասին գրավոր տեղեկացրել է ոստկանություն և Ստամբուլի նահանգապետարան:

Թուրքիայի խորհրդարանի հայազգի պատգամավոր Գարո Փայլանը, դատապարտելով տեղի ունեցածը, իր թվիթերյան էջում գրել է. «Հրանտ Դինքը նման մթնոլորտում սպանվեց. 13 տարի անց Ռաքել Դինքը նույն միջավայրում մահվան սպառնալիքներ է ստացել: Իշխանության կիրառած ատելության լեզուն և քաղաքականությունը կրկին ճանապարհ է բացում ատելության հանցանքների համար: Վերջ տվեք ատելության մթնոլորտին: Գնացեք սպառնալիքների հետքերով»:

Ավելին՝ azatutyun.am-ում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել