tert.am: Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն, որը երկօրյա այցով գտնվում է ՌԴ-ում, Մոսկվայի և Համայն Ռուսիո Կիրիլ Պատրիարքի հետ հանդիպմանը հույս է հայտնել, որ Հայաստանը կհաղթահարի դժվար ժամանակները Ռուսաստանի և Ռուսական Ուղղափառ եկեղեցու աջակցությամբ:
«Մենք միշտ զգացել ենք Ռուսական Ուղղափառ եկեղեցու առաջնորդի աջակցությունը մեր ժողովրդին և մեր եկեղեցուն: Այսօր, ինչպես հայտնի է Ձերդ սրբությանը, մեր ժողովրդի և մեր երկրի համար դժվար ժամանակներ են: Մենք հավատում ենք, որ Աստծո օգնությամբ և մեր հավատի շնորհիվ, ինչպես նաև բարեկամ երկրների, առաջին հերթին՝ Ռուսաստանի Դաշնության աջակցությամբ կկարողանանք հաղթահարել նաև այս փորձությունը»,- «ՌԻԱ Նովոստի»-ն մեջբերում է կաթողիկոսի խոսքը:
comment.count (0)