Կառավարության որոշմամբ Կապան համայնքի հողամասերից մեկը նվիրաբերվեց պետությանը
11:35 - 14 հոկտեմբերի, 2021

Կառավարության որոշմամբ Կապան համայնքի հողամասերից մեկը նվիրաբերվեց պետությանը

Կառավարությունն այսօրվա նիստում չզեկուցվող հարցերի փաթեթով ընդունեց ընդունեց «Որպես նվիրատվություն անշարժ գույք ընդունելու և անշարժ գույք ամրացնելու մասին» նախագիծը, որով Կապան համայնքին կնվիրաբերվի 0.07443 հեկտար մակերեսով հողամաս, որն էլ կամրացվի Արտակարգ իրավիճակների նախարարությանը։

Նախագծի հիմնավորման մեջ ասվում է, որ ՀՀ հարավ-արևելյան սահմանագոտում արտակարգ իրավիճակներին օպերատիվորեն արձագանքելու նպատակով առանձնացվել է անհրաժեշտ հողամաս, որի վրա կկառուցվի հենակետ։

Առանձնացված հողամասի տեղադիրքը առաջարկվել է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության կողմից։

Նախագծում նաև նշվում է, որ որոշման նախագիծը բխում է ՀՀ կառավարության 2021-2026թթ. ծրագրի պահանջներից։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել