ԵԱՀԿ գործող նախագահ Միրոսլավ Լայչակն այսօր երկօրյա այցով կժամանի Երևան, այս մասին տեղեկացնում է «Эхо Кавказа» ռադիոկայանը՝ հղում անելով TACC-ին:
Հայտնի է, որ անցյալ շաբաթ Լայչակը եղել է Բաքվում, որտեղ հանդիպել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ: Այնտեղ նա հայտարարել էր, որ ԵԱՀԿ-ն մեծ ուշադրությամբ հետևում է Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպումներին ու պատրաստ է նպաստել կառուցողական զարգացումներին: Բանակցություններից հետո նա հայտարարել էր, որ ԼՂ հակամարտության կարգավորման վերաբերյալ «կան մի շարք գաղափարներ», որոնք նա կբերի Երևան:
Հիշեցնենք, որ ԵԱՀԿ-ում Սլովակիայի նախագահության հիմնական առաջնահերթությունը տարածաշրջանում ձգձգված հակամարտությունների կարգավորումը և կազմակերպության տարածքում հակամարտությունների կանխարգելումն է:
comment.count (0)