armenpress.am: Հայաստանը դեռ չի արձագանքել Բաքվում կայանալիք COP-29-ի մասնակցության հրավերին։
Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «Հայաստանի Հանրապետության 2025 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկման ժամանակ այս մասին ասաց ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։
«Մեր մասնակցությունը COP-29-ին որևէ կերպ հաստատված չէ։ Մենք որևէ պաշտոնական արձագանք և վերաբերմունք այս հարցում չենք դրսևորել։ Իհարկե, նաև չենք էլ բացառում, բայց պետք է հասկանանք, թե ինչի մասին է խոսքը»,- նշեց Միրզոյանը։
Ավելի վաղ Բաքվից հայտարարել էին, որ Հայաստանի արտաքին գործերի նախարարի անունով հրավեր են ուղարկել ՀՀ-ին՝ մասնակցելու Բաքվում կայանալիք COP-29 համաժողովին։ Դրանից հետո ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը հայտարարել էր, որ Հայաստանը մոտ ապագայում կկայացնի որոշում, թե ինչ մակարդակով է ներկայացված լինելու Բաքվում կայանալիք COP-29-ին։
comment.count (0)