Թուրքիան հուսով է, որ Գերմանիայի նոր կառավարությունը կշարունակի կանցլեր Անգելա Մերկելի քաղաքական կուրսը: Այս մասին Ստամբուլում Գերմանիայի կառավարության՝ պաշտոնին հրաժեշտ տվող ղեկավարի հետ հանդիպմանը հայտարարել է նախագահ Ռեջեփ Էրդողանը։
«Հուսով ենք, որ Գերմանիայի նոր կառավարությունը կշարունակի Թուրքիայի հետ համագործակցության Անգելա Մերկելի հաջող կուրսը», - ասել է Էրդողանը՝ մտավախություն հայտնելով, որ կոալիցիոն կառավարությունը կարող է ձգձգել Անկարայի և Բեռլինի միջև համագործակցությունը։
«Կարող եմ անձամբ իմ անունից ասել, որ մենք ձգտել ենք Թուրքիայի հետ լավ հարաբերություններ ունենալ, եթե նույնիսկ եղել են և կան տարաձայնություններ։ Ինչ-որ բան պահանջում է ավելի երկար ժամանակ, և երբեմն [կառավարման] 16 տարին բավարար չէ, սակայն որոշ բաներ արվեցին»,- հայտարարել է 2005 թվականից Գերմանիան առաջնորդող Անգելա Մերկելը։
comment.count (0)