«Քաղաքացու որոշում» կուսակցությունը հայտարարություն է տարածե, որում ասվում է․
«Ավարտվեցին Դիլիջան համայնքի ավագանու ընտրությունները: Նախնական արդյունքներով «Քաղաքացու որոշում» կուսակցությունը ստացել է վավեր քվեաթերթիկների շուրջ 8%-ի չափով քվեներ՝ այդպիսով ստանալով խմբակցություն ձևավորելու իրավունք:
Այս փոքրիկ ձեռքբերումը առաջին քայլն է՝ դեպի հաղթանակներ գնալու ճանապարհին, և մեր առաջին ներկայությունը՝ հանրային կառավարման մարմիններում:
Շնորհակալություն ենք հայտնում բոլոր դիլիջանցիներին, որոնք քվեարկել են մեր օգտին, ափսոսանքով ենք արձանագրում, որ ընտրողների մի զգալի հատված որոշեց չմասնակցել ընտրություններին և սեփական համայնքի վաղվա օրվա որոշմանը այդպիսով կանխորոշելով կառավարող ուժի հաղթանակը: Այնուամենայնիվ, կհանդիպենք ամենամոտ ապագայում քննարկելու խնդիրներն ու անելիքները։
Առաջիկայում պլանավորում ենք նոր հաջողություններ գրանցել նաև Հայաստանի այլ համայնքներում։
Ցավով ենք արձանագրում ամեն հաջորդ ընտրության ժամանակ խորացող բացասական դինամիկան` վարչական ռեսուրսի, սպառնալիքների համակարգված կիրառության ավելացող ծավալներով»։
comment.count (0)