Մեծ Բրիտանիայի խորհրդարանի ստորին պալատը մերժել է Եվրամիությունից Մեծ Բրիտանիայի դուրս գալու նոր նախագիծը, որն առաջ էր քաշել վարչապետ Թերեզա Մեյը: Փաստաթղթին կողմ է քվեարկել 242, դեմ՝ 391 պատգամավոր:
Տեղեկացնենք, որ բրէզիթի վերբարյալ նախորդ քվեարկությունը տեղի էր ունեցել հունվարի 15-ին: Երկու ամիս առաջ ևս խորհրդարանը դեմ էր քվեարկել՝ 432-202 հարաբերակցությամբ:
Հիշեցնենք, որ Եվրամիությունից Մեծ Բրիտանիայի դուրս գալու վերջնաժամկետը 2019 թվականի մարտի 29-ն է, սակայն, ըստ վերլուծաբանների, ժամկետը չի պահպանվի և կհետաձգվի:
comment.count (0)