Ո՛չ Մինսկի խումբը, ո՛չ Ադրբեջանը պատասխան չունեն, թե ինչու Ղարաբաղը պետք է բանակցություններին չմասնակցի. Մանվել Սարգսյան |tert.am|

06:39 - 13 մարտի, 2019

Քաղաքագետ Մանվել Սարգսյանը Tert.am-ի հետ զրույցում, խոսելով ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ նախօրեին Արցախում արած հայտարարությունից, նշեց․ «Հատուկ կազմակերպված էր ցույց տալու Ադրբեջանին ու միջազգային հանրությանը, որ վարչապետի կողմից առաջ քաշած թեզերը կապրիզ ու ձևականություն չեն:

Նիկոլ Փաշինյանի ելույթում պարզ ասված է, որ Հայաստանի կառավարությունը կուրս է վերցրել, որ Արցախի սուբյեկտայնությունը բարձրացնի, մասնակցություն ապահովի բանակցային պրոցեսում: Սարգսյանն ասաց, որ պետք է սպասել` տեսնելու, թե ինչ ուղղություն է ընտրել Հայաստանը նպատակին հասնելու համար:

«Մինսկի խումբը կրկնեց իր դիրքորոշումը, այդ թվում՝ Արցախի մասնակցության թեզը: Նրանք լղոզված ձևով ներկայացրին, որ որևէ մեկը դեմ չէ դրան»,- նշեց Մ. Սարգսյանը: Դիտարկմանը, թե ՄԽ-ն միաժամանակ ասում է, որ ձևաչափը պետք է չփոխվի, արդյոք սա ակնարկ չէ՞, որ դեմ են Արցախի մասնակցությանը, քաղաքագետն այսպես արձագանքեց.

«Եթե փոխեին, բարդություններ կստեղծեին չէ՞: Բայց դա չի նշանակում, որ Հայաստանի դիրքորոշուման վրա սա պետք է ազդի: Շատ են խոսում՝ արժե՞ բանակցել Ադրբեջանի նախագահի հետ, թե՞ չարժե: Խնդիրը դա չէ, խնդիրն այն է, թե ինչի մասին ենք խոսում, կարևորը թեման է: Կարծում եմ, որ Նիկոլ Փաշինյանն ուզում է Արցախի մասնակցության թեման առաջ քաշել: Ո՛չ Մինսկի խումբը, ո՛չ Ադրբեջանը պատասխան չունեն, թե ինչո՞ւ պետք է Ղարաբաղը բանակցություններին չմասնակցի»:

 

Ավելին՝ հարցազրույցում


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել