Կորոնավիրուսից մահացել է Տիգրան Կարապետյանը |armtimes.com|
21:44 - 21 հոկտեմբերի, 2021

Կորոնավիրուսից մահացել է Տիգրան Կարապետյանը |armtimes.com|

armtimes.com: 76 տարեկանում մահացել է քաղաքական գործիչ, «ԱԼՄ հոլդինգի» և «Ժողովրդական» կուսակցության նախագահ Տիգրան Կարապետյանը:

Այս մասին «Հայկական ժամանակին» տեղեկացրեց ԵՊԲՀ աշխատակազմի ղեկավար Շուշան Դանիելյանը:

Տիգրան Կարապետյանն օրեր առաջ կորոնավիրուսային ախտորոշմամբ տեղափոխվել էր «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն, բուժում ստանալուց հետո դուրս էր գրվել հիվանդանոցից: Սակայն այսօր հայտնի դարձավ, որ Կարապետյանը կրկին հոսպիտալացվել էր, այս անգամ՝ Հերացի համալսարանական թիվ 1 հիվանդանոց, որտեղ էլ կնքել է իր մահկանացուն:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել