Հավելյալ 2.05 մլն դոլար կտրամադրվի ավագ դպրոցների խնդիրների լուծմանը
08:11 - 12 մարտի, 2019

Հավելյալ 2.05 մլն դոլար կտրամադրվի ավագ դպրոցների խնդիրների լուծմանը

ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը ավագ դպրոցների խնդիրներին նվիրված աշխատանքային խորհրդակցության ընթացքում հայտարարել է, որ ՀՀ կառավարության որոշմամբ 2019 թվականին ավագ դպրոցների ֆինանսավորումն ավելացել է մոտ 1 մլրդ դրամով կամ $2.05 մլն-ով:

Միջոցները հատկացվել են կրթության ոլորտի այլ ծրագրերով նախատեսված աշխատանքների վերաբաշխման և տնտեսման հաշվին:

Ըստ նախարարի, որոշումը կնպաստի ավագ դպրոցներում կուտակված մի շարք խնդիրների լուծմանը: Միաժամանակ Հարությունյանն ընդգծել է, որ ավագ դպրոցների հաստիքացուցակների ուսումնասիրության արդյունքում ի հայտ են եկել մի շարք խնդիրներ:

«Սահմանվելու է հետևողական և խիստ վերահսկողություն, որպեսզի ավելորդ, չհիմնավորված հաստիքներով դպրոցների բյուջեները չծանրաբեռնվեն», - ասել է նախարարը: 

ԿԳՆ


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել