Հայկական Կարմիր Խաչի հաղորդմամբ՝ այսօր ժամը 11:00-ից Օպերայի բակում մեկնարկել է Քովիդ-19 համավարակի դեմ պատվաստման գործընթացը:
«Պատվաստումն իրականացվում է այս պահին Հայաստանում առկա բոլոր պատվաստանյութերով՝ Աստրազենեկա, Սինոֆարմ, Սպուտնիկ V, Մոդեռնա»,-ասված է ֆեյսբուքյան գրառման մեջ։
Ավելի վաղ Առողջպահության ազգային Ինստիտուտը հայտնել էր, որ հոկտեմբերի 24-ին` ժամը 11:00-18:00-ն, Ալ․ Սպենդիրյանի անվ․ օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի բակում կտեղադրվեն շարժական պատվաստումային կետեր՝ պատվաստվել ցանկացող քաղաքացիներին տեղում պատվաստվելու հնարավորություն ընձեռելու համար:
comment.count (0)