ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակել է հոկտեմբերի 17-ին համամասնական ընտրակարգով ընտրություններին մասնակցած կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների միջև ավագանիներում մանդատների բաշխումը։
Գյումրու ավագանու ընտրությունների վերջնական արդյունքների համաձայն՝ ավագանում ներկայացված կլինի 5 քաղաքական ուժ. առավելագույն թվով մանդատներ ունի «Բալասանյան դաշինք» կուսակցությունը՝ 14 մանդատ: «Քաղաքացիական պայմանագիր» 11 մանդատ, «Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցություն 4 մանդատ, Հանրապետական կուսակցություն` 2 մանդատ, «Ապրելու երկիր» կուսակցություն` 2 մանդատ:
Գորիսի ավագանիում ներկայացված կլինի 3 քաղաքական ուժ․ առավելագույն՝ 13 մանդատ ունի «Առուշ Առուշանյան» դաշինքը, «Քաղաքացիական պայմանագիրը»՝ 7 մանդատ, «Հայ ազգային կոնգրեսը»՝ 1։
Մեղրիի ավագանու ընտրությունների վերջնական արդյունքների համաձայն՝ ավագանիում ներկայացված կլինի 4 քաղաքական ուժ․ առավելագույն՝ 6 մանդատ ունի «Հանրապետություն» կուսակցությունը։ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն ունի 5 մանդատ, «Ազատական» կուսակցությունը՝ 2, «Ապրելու երկիրը»՝ 2։
Տաթեւում՝ 3 քաղաքական ուժ։ 7 մանդատ ունի «Քաղաքացիական պայմանագիրը», «Շանթ դաշինք» ազգայնական կուսակցությունը՝ 6, «Ապրելու երկիր» կուսակցությունը՝ 2։
Տեղի համայնքի ավագանիում ներկայացված կլինի 2 քաղաքական ուժ․ առավելագույն՝ 10 մանդատ ունի «Քաղաքացիական պայմանագիրը», «Ապրելու երկիր» կուսակցությունը՝ 5։
Դիլիջանի ավագանու ընտրությունների վերջնական արդյունքների համաձայն՝ ավագանիում ներկայացված կլինի 4 քաղաքական ուժ․ առավելագույն՝ 13 մանդատ ունի «Քաղաքացիական պայմանագիրը»։ «Ապրելու երկիր» կուսակցությունն ունի 5, «Քաղաքացու որոշում» ՍԴՀԿ-ն՝ 2, «Հանրապետությունը»՝ 1 մանդատ։
Մարզ |
Համայնք |
կուսակցության, կուսակցությունների դաշինքի անվանումը |
Մանդատ |
Շիրակ |
Գյումրի |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ |
2 |
«ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ |
11 |
||
«ԶԱՐԹՈՆՔ»ԱԶԳԱՅԻՆ ՔՐԻՍՏՈՆԵԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ |
4 |
||
«ԲԱԼԱՍԱՆՅԱՆ ԴԱՇԻՆՔ» ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ |
14 |
||
«ԱՊՐԵԼՈՒ ԵՐԿԻՐ»ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ |
2 |
||
Սյունիք |
Գորիս |
«ԱՌՈՒՇ ԱՌՈՒՇԱՆՅԱՆ» ԴԱՇԻՆՔ |
13 |
ՀԱՅ ԱԶԳԱՅԻՆ ԿՈՆԳՐԵՍ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ |
1 |
||
«ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ |
7 |
||
Սյունիք |
Մեղրի |
ԱԶԱՏԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ |
2 |
«ԱՊՐԵԼՈՒ ԵՐԿԻՐ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ |
2 |
||
«ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ |
6 |
||
«ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ |
5 |
||
Սյունիք |
Տաթև |
«ԱՊՐԵԼՈՒ ԵՐԿԻՐ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ |
2 |
«ՇԱՆԹ ԴԱՇԻՆՔ» ԱԶԳԱՅՆԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ |
6 |
||
«ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ |
7 |
||
Սյունիք |
Տեղ |
«ԱՊՐԵԼՈՒ ԵՐԿԻՐ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ |
5 |
«ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ |
10 |
||
Տավուշ |
Դիլիջան |
«ԱՊՐԵԼՈՒ ԵՐԿԻՐ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ |
5 |
«ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ |
1 |
||
«ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ |
13 |
||
«ՔԱՂԱՔԱՑՈՒ ՈՐՈՇՈՒՄ» ՍՈՑԻԱԼ ԴԵՄՈԿՐԱՏԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ |
2 |
comment.count (0)