tert.am: Նիդերլանդների Թագավորությունը հրապարակել է ԵՄ/Շենգեն գոտու՝ կորոնավիրուսի պատճառով ռիսկային գոտում գտնվող երկրների ցանկը, որտեղից ճանապարհորդել հնարավոր է որոշակի պայմաններին համապատասխանելու դեպքում միայն:
Ըստ թագավորության կառավարության որոշման՝ բարձր ռիսկային երկրների ցանկում հոկտեմբերի 29-ից ընդգրկվել է նաև Հայաստանը:
Ռիսկային գոտուց ուղևորվողները Նիդերլանդներ մուտք գործելու համար պետք է ինքնամեկուսանան, եթե պատվաստված չեն: 12-ից բարձր տարիքի ցանկացած անձ պետք է կորոնավիրուսի թեստի բացասական պատասխան տրամադրի և մի շարք պայմաններ լրացնի:
comment.count (0)