«Պատիվ ունեմ»-ը վերահաստատում է՝ վարչապետի հետ կհանդիպի միայն մեկ օրակարգով |armenpress.am|
13:51 - 29 հոկտեմբերի, 2021

«Պատիվ ունեմ»-ը վերահաստատում է՝ վարչապետի հետ կհանդիպի միայն մեկ օրակարգով |armenpress.am|

armenpress.am: ՀՀ ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցությունը վերահաստատում է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կհանդիպեն միայն մեկ օրակարգով՝ նրա հրաժարականի հարցով:

Այս մասին ասաց խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը ԱԺ ճեպազրույցներում:

«Կառավարության հետ հարցուպատասխանին «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղարը ներկայացրել է մեր խմբակցության դիրքորոշումն առ այն, որ Նիկոլ Փաշինյանի հետ կա հանդիպման մեկ օրակարգ, և դա կարող է լինել միայն նրա հրաժարականի շուրջ»,- ասաց Տիգրան Աբրահամյանը:

Լրագրողը նկատեց՝ ընդդիմադիրները պահանջում էին, որ առաջին դեմքերը գային, իրենց հարցերին պատասխանեին, բայց երբ Փաշինյանը հրավիրում է փակ հանդիպման, խմբակցությունն իր պահանջը փոխում է՝ շեշտելով, որ միայն հրաժարականի թեմայի շուրջ կհանդիպեն, նա հետաքրքրվեց՝ սա ինչպե՞ս հասկանալ:

Աբրահամյանն արձագանքեց՝ խոսում են տարբեր երևույթների մասին: «Կա օրակարգերի խնդիր, ինչ օրակարգով է տեղի ունենում այդ հանդիպումը: Օրինակ՝ վերջին մեկ ամսվա ընթացում եղել են պահանջներ՝ ամենատարբեր հարցերի շուրջ ամենատարբեր պաշտոնյաներին խորհրդարան հրավիրելու և տարբեր ձևաչափերով նրանցից պարզաբանումներ ստանալու համար: Այն պաշտոնյաները, որոնք ասում էին, որ միշտ պատրաստակամ են, սակայն մի օր առաջ, օրինակ, հրատապ օրակարգով նախատեսված նիստին չէին ներկայացել: Օրինակ՝ դելիմիտացիայի հարցի իրավասու անձանցից մեկը հենց Արտգործնախարարն է, սակայն ԱԳ նախարարությունը ներկայացված չէր այդ քննարկմանը»,- ասաց պատգամավորը:

Նա շեշտեց՝ կա քննարկումների մի քանի ձևաչափ, կան քննարկումների ձևաչափեր, որոնք չեն սահմանափակում հարց տվողի հնարավորությունները, օրինակ՝ կառավարության հարցուպատասխանի ժամանակ կա սահմանափակում:  Աբրահամյանը դժգոհեց՝ այն օրակարգերով, որոնցով տարբեր պաշտոնատար անձանց հրավիրել են խորհրդարան, նրանք չեն ներկայացել:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել