Պուտինն առաջարկել է «Մեծ քսանյակի» երկրներին անհապաղ լուծել պատվաստանյութերի ճանաչման հարցը |azatutyun.am|
18:49 - 31 հոկտեմբերի, 2021

Պուտինն առաջարկել է «Մեծ քսանյակի» երկրներին անհապաղ լուծել պատվաստանյութերի ճանաչման հարցը |azatutyun.am|

azatutyun.am: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը «Մեծ քսանյակի» երկրների առողջապահության նախարարություններին առաջարկել է անհապաղ լուծել Covid-19-ի դեմ պատվաստումների վկայագրերի փոխադարձ ճանաչման հարցը։

G20-ին ուղղված տեսաուղերձում Պուտինը նաև դժգոհել է ռուսական Sputnik V պատվաստանյութի միջազգային ճանաչման բացակայությունից՝ հորդորելով Հռոմում ընթացող գագաթնաժողովին քննարկել պատվաստանյութերի և պատվաստումների վկայագրերի փոխադարձ ճանաչումը հնարավորինս շուտ:

Այս ամսվա սկզբին Հարավաֆրիկյան Հանրապետությունը հրաժարվել էր հաստատել ռուսական պատվաստանյութը՝ չնայած երկրում պատվաստանյութերի անհրաժեշտությանը: Sputnik V-ը հաստատվել չէ նաև Եվրամիությունում և Միացյալ Նահանգներում։

Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը ևս, ով, ինչպես Պուտինը մասնակցել է տեսաուղերձի միջոցով, պատվաստանյութերի փոխադարձ ճանաչման կոչով է հանդես եկել:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել