ԵՄ-ն ուզում է ընդլայնել հարկային ապաստարանների «սեւ ցուցակը» |news.am|
06:30 - 12 մարտի, 2019

ԵՄ-ն ուզում է ընդլայնել հարկային ապաստարանների «սեւ ցուցակը» |news.am|

ԵՄ ֆինանսների նախարարները մտադիր են Բերմուդյան կղզիների բրիտանական տարածքը եւ Արբուա հոլանդա-կարիբյան կղզին ներառել հարկային ապաստարանների «սեւ ցուցակում»։

Արաբական Միացյալ Էմիրությունները նույնպես ցուցակում ընդգրկվելու վտանգի տակ են, սակայն Իտալիան եւ Էստոնիան դրան դեմ են հանդես գալիս՝ հայտնում է Reuters-ը։

Սպասվում է, որ 2017թ․ դեկտեմբերին ցուցակի ընդունումից ի վեր դրա խոշորագույն վերանայումը երեք անգամ կավելացնի նշված իրավասությունների թիվը։

ԵՄ-ն «սեւ ցուցակը» ստեղծել է հարկերից խուսափելու լայն տարածում ստացած սխեմաների բացահայտումից հետո։ Այդ սխեմաները կիրառում են կոռուպցիոներները եւ մեծահարուստները՝ հարկեր չվճարելու համաար։

Ցուցակում ընդգրկվելը հարված է հասցնում վարկանիշին եւ բերում է ԵՄ-ի հետ ֆինանսական գործողությունների խստացմանը, թեեւ եվրոպական պետութնյունները դեռեւս չեն համաձայնեցրել պատժամիջոցները։

news.am

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել