«Կենտրոնական» ավտոկայանում 6-րդ վարչության աշխատակիցները «Բոգո» անունով հայտնի Ռուբեն Կոստանյանի տարածքներում զննում են իրականացնում և ազատում են նրան պատկանող տարածքները:
Ըստ հրապարակումների՝ «Բոգո» մականունով հայտնի Ռուբեն Կոստանյանը աշխատասենյակներ է ունեցել «Կենտրոնական» ավտոկայանում: Ավտոկայանի ղեկավարությունը հայտնել է, որ որևէ պայմանագիր չի եղել Ռուբեն Կոստանյանի հետ:
«Տարիներ շարունակ հոսանքի կորուստ է եղել, ամեն ամիս հասել է միլիոնների, որը անհասկանալի է: Հիմա մենք ուզում ենք հասկանալ, թե ուր է հոսանքը»,-լրագրողներին հայտնել է «Կենտրոնական» ավտոկայանի ներքին վերահսկողության և ուղևորափոխադրումների բաժնի պետ Արտաշես Ջիլավյանը, ապա տեղեկացրել, որ «ՀԷՑ»-ը դիմել է իրավահներին, իսկ 6-րդ վարչության աշխատակիցները հանում են գույքը և ստուգումներ իրականացնում հոսանքի կորուստի հետ կապված:
comment.count (0)