ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանը ազատվել պաշտոնից
09:14 - 18 հունիսի, 2025

ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանը ազատվել պաշտոնից

Նիկոլ Փաշինյանի որոշմամբ ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանը ազատվել պաշտոնից։ 

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 5-րդ մասով և «Ազգային անվտանգության մարմինների մասին» օրենքի 4.1-ին հոդվածի 2-րդ մասով՝

1. Արմեն Աբազյանին ազատել ազգային անվտանգության ծառայության
տնօրենի պաշտոնից:
2. Ազգային անվտանգության ծառայության տնօրենի պարտականությունների կատարումը ժամանակավորապես վերապահել ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ Անդրանիկ Սիմոնյանին»,- նշված է որոշման մեջ։ 

Արմեն Աբազյանը ազգային անվտանգության ծառայության տնօրենի պաշտոնը զբաղեցնում էր 2020 թ. նոյեմբերի 8-ից։ 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել