Ես կարծում եմ՝ Արմեն Աբազյանն արժանացել է, որ մի քիչ հանգստանա, որովհետև 5 տարի այդ լարված պայմաններում աշխատել է։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։
Փաշինյանը նշեց, որ իր վարչապետության օրոք Աբազյանն ամենաերկարն է եղել ԱԱԾ տնօրենի պաշտոնում, աշխատել է ամենաբարդ շրջանում, և նրա պաշտոնավարման ընթացքը եղել է չափազանց բարդ:
Հարցին, թե նրա պաշտոնանկությունը կապ ունի՞ Սամվել Կարապետյանի շուրջ ստեղծված իրավիճակի հետ, Փաշինյանը պատասխանեց. «ԱԱԾ տնօրենի աշխատանքն առնչվում է գրեթե ամեն ինչի հետ, հատկապես ինչ վերաբերում է անվտանգությանը, այդ թվում՝ հիբրիդային»:
Ճշտող հարցին, թե չի՞ կատարել Փաշինյանի հանձնարարությունը, վերջինս արձագանքեց. «Չէր կարող ԱԱԾ տնօրենը հրաժարվել իմ որևէ հանձնարարություն կատարել»:
Հիշեցնենք՝ այսօր առավոտյան հայտնի դարձավմ որ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանը ազատվել պաշտոնից։ Աբազյանը ազգային անվտանգության ծառայության տնօրենի պաշտոնը զբաղեցնում էր 2020 թ. նոյեմբերի 8-ից։
comment.count (0)