ԱԱԾ հայտարարությունը՝ Բաքվի օդանավակայանում հայտնված ՀՀ քաղաքացիների և ազգությամբ հայերի մասին
18:32 - 13 հունիսի, 2025

ԱԱԾ հայտարարությունը՝ Բաքվի օդանավակայանում հայտնված ՀՀ քաղաքացիների և ազգությամբ հայերի մասին

Իրանի Իսլամական Հանրապետության և հարակից որոշ երկրների օդային տարածքների փակմամբ պայմանավորված՝ մի շարք միջազգային ավիաթռիչքներ հարկադրված վայրէջքներ են կատարել «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում և տարածաշրջանի այլ երկրների օդանավակայաններում։ Այս մասին հայտնում են ԱԱԾ-ից:

«Այս հանգամանքի բերումով ՀՀ քաղաքացիներ և ազգությամբ հայեր հայտնվել են Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվի օդանավակայանում։ Միևնույն ժամանակ, նույն իրավիճակով պայմանավորված, Ադրբեջանի քաղաքացիներ հայտնվել են «Զվարթնոց» օդանավակայանում։

Հայտնում ենք, որ ստեղծված իրավիճակով պայմանավորված ՀՀ պետական կառույցները իրականացնում են հետևողական աշխատանք»,- այս մասին նշված է ԱԱԾ հաղորդագրության մեջ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել