Տեղ համայնքի անչափահաս բնակիչները ադրբեջանական տարածքում մոլորվել էին ընտանի կենդանիներին փնտրելու և մառախուղի պատճառով․ ԱԱԾ
10:47 - 07 հունիսի, 2025

Տեղ համայնքի անչափահաս բնակիչները ադրբեջանական տարածքում մոլորվել էին ընտանի կենդանիներին փնտրելու և մառախուղի պատճառով․ ԱԱԾ

Սյունիքի մարզի Տեղ համայնքի երկու անչափահաս բնակիչների հայնաբերվելուց հետո նրանց հետ ունեցած զրույցներից պարզվել է, որ իրենց ընտանի կենդանիներին փնտրելու ընթացքում նրանք մոլորվել են եւ մառախուղի պատճառով չեն կարողացել կողմնորոշվել տեղանքում։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԱԾ-ից։

Ծառայությունից հայտնում են նաև, որ ադրբեջանցիների կողմից նրանց առեւանգելու մասին տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը։

Հիշեցնենք, որ հունիսի 6-ին Սյունիքի մարզի Տեղ բնակավայրից երկու անչափահասներ հայտնվել էին ադրբեջանական կողմում:

Երեկ երեկոյան հայտնի դարձավ, որ անչափահաս տղաները արդեն համայնքում են։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել