Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովին 2022-ին բյուջեի նախագծով նախատեսվել է հատկացնել մոտ 336 մլն դրամ
18:03 - 08 նոյեմբերի, 2021

Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովին 2022-ին բյուջեի նախագծով նախատեսվել է հատկացնել մոտ 336 մլն դրամ

ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների նոյեմբերի 8-ի համատեղ նիստում քննարկվել են «ՀՀ 2022 թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքով նախատեսված ոլորտային եկամուտներն ու ծախսերը:

ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը ներկայացրել է չորս գերատեսչությունների ֆինանսավորման ցուցանիշները:

Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովին 2022-ին բյուջեի նախագծով նախատեսվել է մոտ 336 մլն 900 հազար դրամ:

Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի՝ բյուջեի նախագծով նախատեսված ծախսերի հանրագումարը 1 ծրագիր և 5 միջոցառում իրականացնելու համար կազմում է  7 մլրդ 634 մլն դրամ:

Վարչապետի աշխատակազմի սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի համար 2 ծրագիր և 9 միջոցառում իրականացնելու համար նախատեսվել է 579 մլն դրամ:

ԿԳՄՍ նախարարությունը 2021 թվականին պետք է իրականացնի 21 ծրագիր՝ 176 միջոցառմամբ: Ընդհանուր ծախսը կկազմի շուրջ 226 մլրդ դրամ, որը 2021 թ. հաստատված բյուջեից ավելի է 48 մլրդ 694 մլրդ դրամով:

Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանը, ներկայացնելով կառույցի գործառույթները, ընդգծել է, որ հանձնաժողովը պետական անկախ մարմին է և երաշխավորում է հեռարձակողների ազատությունը, անկախությունն ու բազմազանությունը:

Մանրամասն ներկայացնելով գալիք տարվա ծրագրերը՝ նա նշել է, որ բյուջեի նախագծով նախատեսված գումարով կփորձեն լուծել բազմաթիվ խնդիրներ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել