Հայաստանի և Ադրբեջանի ժողովուրդները պետք է առաջ շարժվեն դեպի խաղաղություն․ Տոյվո Կլաար |azatutyun.am|
16:10 - 09 նոյեմբերի, 2021

Հայաստանի և Ադրբեջանի ժողովուրդները պետք է առաջ շարժվեն դեպի խաղաղություն․ Տոյվո Կլաար |azatutyun.am|

azatutyun.am: «Չլուծված խնդիրները պետք է կարգավորվեն, որպեսզի Հայաստանի և Ադրբեջանի ժողովուրդները միասին առաջ շարժվեն դեպի համապարփակ և կայուն խաղաղություն», - Թվիթերում գրել է Հարավային Կովկասում և Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը։

Եռակողմ հայտարարության ստորագրման առաջին տարվա կապակցությամբ եվրոպացի բարձրաստիճան պաշտոնյան գրել է՝ «այսօր հիշում ենք բոլոր նրանց, որոնք զոհվել և տուժել են ավելի քան 30 տարի տևած հակամարտության ընթացքում»։

«Եվրամիությունը ձեր և տարածաշրջանի կողքին է», - գրել է Տոյվո Կլաարը։

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել