Սիրիան խնդրել է ՄԱԿ-ի ԱԽ-ի նիստ գումարել Գոլանի բարձունքների շուրջ ստեղծված իրադրության պատճառով |armenpress.am|
06:30 - 27 մարտի, 2019

Սիրիան խնդրել է ՄԱԿ-ի ԱԽ-ի նիստ գումարել Գոլանի բարձունքների շուրջ ստեղծված իրադրության պատճառով |armenpress.am|

armenpress.am: Սիրիան խնդրել Է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի շտապ նիստ գումարել Գոլանի բարձունքների շուրջ ստեղծված իրադրության կապակցությամբ, որոնց նկատմամբ ԱՄՆ-ը մարտի 25-ին ճանաչել Է Իսրայելի ինքնիշխանությունը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, մարտի 27-ին հայտնել Է Agence France-Presse-ը՝ վկայակոչելով դիվանագիտական շրջանների աղբյուրներ:

Այժմ, ինչպես հետեւում Է հաղորդագրությունից, Ֆրանսիան, որը մարտին նախագահում Է Անվտանգության խորհուրդը, պետք Է նշանակի նիստի ամսաթիվը:

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուի հետ մարտի 25-ին Սպիտակ տանը կայացած հանդիպման ընթացքում հռչակագիր Է ստորագրել Գոլանի բարձունքների նկատմամբ Իսրայելի ինքնիշխանությունը ճանաչելու մասին:

Նման միակողմանի գործողություններին դեմ են արտահայտվել ոչ միայն Սիրիան եւ արաբական ու իսլամական աշխարհի այլ երկրներ, այլեւ Ռուսաստանը, ինչպես նաեւ Եվրոպայի հանգուցային երկրները, ներառյալ Գերմանիան եւ Ֆրանսիան:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել