armenpress.am: Ռուսաստանի Դաշնության Վլադիմիր Պուտինը և Գերմանիայի Դաշնային Հանրապետության կանցլերի պաշտոնակատար Անգելա Մերկելը հեռախոսազրույց են ունեցել: Այս մասին հաղորդագրություն է տարածել Կրեմլի մամուլի ծառայությունը:
Հեռախոսազրույցի ընթացքում շարունակվել է Եվրամիության երկրների հետ Բելառուսի սահմաններին տիրող իրավիճակի քննարկումը։ Հաստատվել է միջազգային մարդասիրական նորմերին համապատասխան առաջացած սուր միգրացիոն ճգնաժամի շուտափույթ կարգավորման կարևորությունը:
Վլադիմիր Պուտինը կողմ է արտահայտվել ԵՄ-ի և Բելառուսի միջև շփումների վերականգնմանը ՝ տվյալ խնդրի լուծման նպատակով:
comment.count (0)