aysor.am: Աշխարհի հազարավոր ինտերնետ օգտագործողներ փորձել են հրաժարվել Google-ի ծառայություններից: deGoogle համայնքը, որի անդամներն իրենց հաջողություններով և ձախողումներով կիսվում են Reddit-ում, նկատել է Business Insider-ը:
Շարժման կողմնակիցների կարծիքով, մարդիկ չպետք է վստահեն նման հզոր կորպորացիային: deGoogle-ի անդամների նպատակը Google-ին անձնական բնույթի ցանկացած ինֆորմացիայի փոխանցումից խուսափելն է: Սա ներառում է այնպիսի ծառայություններից հրաժարում, ինչպիսիք են Google-ի որոնման համակարգը, YouTube վիդեո հոսթինգը, Gmail փոստային ծառայությունը և շատ ուրիշներ:
deGoogle-ը հայտնվել է 2018-ին և այժմ մոտ ութ հազար օգտատեր է ներառում: «Մենք գտնում ենք, որ Google-ի ազդեցությունը հասարակության վրա վտանգավոր է, քանի որ այն անվերահսկելի է: Նման ձևով մարդկանց լրտեսելը նորմալ չէ և դա չպետք է լինի: Մեզանից յուրաքանչյուրը պետք է վերահսկի այն տեխնոլոգիաները, որոնց հետ փոխգործակցում է և ոչ թե հակառակը»,- պնդում են նրանք:
comment.count (0)