Լրացուցիչ 30 հաստիք՝ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայությանը |aysor.am|
09:03 - 25 ապրիլի, 2019

Լրացուցիչ 30 հաստիք՝ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայությանը |aysor.am|

Կառավարության այսօրվա նիստում ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը ներայացրեց նախագիծ, որով նախատեսվում է քրեակատարողական ծառայությանը տրամադրել լրացուցիչ 30 հաստիք:

«Սա պայմանավրոված է նրանով, որ քաղաքացաիական բժշկական հաստատություններում ստեղծելու ենք փոքր բաժանմունքներ, որտեղ բուժվելու են կալանավորված և դատապարտված անձիք և ստանալու են այն բուժօգնությունը, որը հնարավոր չէ իրականացնել դատապարտյալների հիվանդանոցում»,- ասաց նա:

Արտակ Զեյնալյանը նշեց, որ Երևանում այդպիսի չորս հաստատություն է լինելու:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հիշեցրեց, որ նախորդ նիստին այս հարցը քննարկվել, հետաձգվել է և հարց է բարձրացվել, թե ինչու՞ է հարյուրավոր թափուր աշխատատեղ ունենալու դեպքում ևս երեսունը ավելացվում :

«Դուք պարզաբանեցիք, որ կրճատվել է թափուր հաստիքների թիվը և այնքան մեծ չէ»,- ասաց վարչապետը:

Արտակ Զեյնալյանն էլ ասաց, որ ներկայումս ՔԿՀ-ներում կա արտաքին ծառայության համար 13, իսկ ներքին ծառայության համար՝ 85 թափուր աշխատատեղ:

Նախարարը նշեց, որ կա նաև հիսուն բուժաշխատողի թափուր տեղ, սակայն այս հաստիքները ևս պետք է դուրս գան:

«Ունենք երկու տիպի ծառայություն՝ անվտանգության ապահովման և պահպանության, ունենք 61 պահպանության կետ և առնվազն չորսը պետք է ավելանան»,- ասաց նա:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդգծեց, որ սա նաև հայտարարություն է աշխատանք փնտրողների համար:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել