Մ-2 միջպետական ճանապարհի Գորիս-Կապան տեղամասի առանձին հատվածներում նախատեսվում է կառուցել և վերակառուցել այլընտրանքային ճանապարհներ
11:42 - 18 նոյեմբերի, 2021

Մ-2 միջպետական ճանապարհի Գորիս-Կապան տեղամասի առանձին հատվածներում նախատեսվում է կառուցել և վերակառուցել այլընտրանքային ճանապարհներ

Կառավարությունն այսօր՝ չզեկուցվող հարցերի շարքում ընդունեց նախագիծ, որով անհետաձգելի համարեց պետական անվտանգության ապահովման նպատակով Հ 46 (Քաշունի գյուղի խաչմերուկից) – Բարձրավան ավտոճանապարհի,  Տանձավեր – Շուռնուխ ավտոճանապարհի կառուցման, ինչպես նաև Որոտան - Խոտ և Տ-8-49 - Լծեն ավտոճանապարհների վերակառուցման, նախագծերի պատրաստման, ծախսերի գնահատման և այդ նախագծերի փորձաքննության ծառայությունների գնման կարիքը, թույլատրել ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածնքների նախարարին այդ ծառայությունները ձեռքբերել մեկ անձից գնման ընթացակարգով, ինչպես նաև սահմանել աշխատանքների իրականացման առանձնահատկությունները:

Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ ներկա ռազմաքաղաքական իրավիճակով պայմանավորված՝ Մ-2 Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-Իրանի սահման միջպետական նշանակության ավոճանապարհի Գորիս-Կապան տեղամասի առանձին հատվածներում երթևեկության անխափանությունն ապահովելու  նպատակով նախատեսվում է կառուցել և վերակառուցել ճանապարհի խնդրահարույց հատվածները շրջանցող այլընտրանքային ճանապարհներ:

Ըստ կառավարության ներկայացրած նախագծի՝ նախատեսված ավտոճանապարհների կառուցման և վերակառուցման նախագծերի պատրաստման, ծախսերի գնահատման և նախագծանախահաշվային փաստաթղթերի փորձաքննության ծառայությունները հրատապ մեկ անձից ձեռքբերման համար համաձայնություններ և գնառաջարկներ ստանալու նպատակով նախապես կատարվել են հարցումներ, որոնց հիման վրա ընտրվել են ծառայություններ մատուցողները և դրանց պայմանագրային արժեքները:  Ճանապարհների կառուցման և վերակառուցման արժեքը կկազմի 121 մլն դրամ։ Որոշվել է նաև  այս ավտոճանապարհների կառուցման և վերակառուցման նախագծանախահաշվային փաստաթղթերի փորձաքննության ծառայությունները ձեռք բերել «ՀՀ նախագծերի պետական արտագերատեսչական փորձաքննություն» փակ բաժնետիրական ընկերությունից՝ մեկ անձից գնման ընթացակարգով՝ 6,655,000.0 ՀՀ դրամ պայմանագրային արժեքով:

Նախագծով ֆինանսական միջոցներ են նախատեսվում նաև 2021թ․-ի պետական բյուջեով նախատեսված 1049 «Ճանապարհային ցանցի բարելավում» ծրագրի «21001 Պետական նշանակության ավտոճանապարհների հիմնանորոգում» միջոցառման շրջանակներում կնքված գնման պայմանագրերի կատարման համար:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել