Միխայիլ Միշուստինը ժամանել է Երևան |armenpress.am|
15:40 - 18 նոյեմբերի, 2021

Միխայիլ Միշուստինը ժամանել է Երևան |armenpress.am|

armenpress.am: Ռուսաստանի Դաշնության վարչապետ Միխայիլ Միշուստինը ժամանել է Երևան: «Զվարթնոց» օդանավակայանում ՌԴ վարչապետին դիմավորել է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:

ՌԴ վարչապետը Երևան է ժամանել՝ մասնակցելու Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին, որը կանցկացվի նոյեմբերի 18-19-ը:

Նիստին մասնակցելու համար Երևանում են ժամանել նաև Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի կառավարությունների ղեկավարները: 

Երևանում է նաև Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիայի նախագահ Միխայիլ Մյասնիկովիչը: 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել