Այս պահին արտահանձման մասին խոսք չի կարող լինել. Զեյնալյանը՝ Մերի Աղաջանյանին Իսրայելին արտահանձնելու մասին
08:58 - 27 մարտի, 2019

Այս պահին արտահանձման մասին խոսք չի կարող լինել. Զեյնալյանը՝ Մերի Աղաջանյանին Իսրայելին արտահանձնելու մասին

news.am: Հայաստանն Իսրայելին չի արտահանձնի իր քաղաքացի Մերի Աղաջանյանին, որն Իսրայելում դատապարտվել է ազատազրկման խարդախության համար։ Այս մասին այսօր՝ մարտի 27-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը:

Արտակ Զեյնալյանի խոսքով, ՀՀ Սահմանադրությունն արգելք է նախատեսում ՀՀ քաղաքացիների արտահանձնման վերաբերյալ. «Մենք հիմա այդ ուղղությամբ աշխատանքներ ենք տանում դատական ակտերի փոխադարձ ճանաչման վրա ենք աշխատում: Եթե նման հնարավորություն լինի, բնականաբար, դատական ակտը պետք է ճանաչվի: Այս պահին արտահանձման մասին խոսք չի կարող լինել: ՀՀ քաղաքացիներին արգելված է հանձնել այլ երկրներ»,-ասաց նախարարը:

Այս խնդրի վերաբերյալ NEWS.am-ը դիմել է արդարադատության նախարարություն, որտեղից հրաժարվել են տեղեկատվություն տրամադրել՝ վկայակոչելով անձնական տվյալների պաշտպանության անհրաժեշտությունը:

Նշենք, որ քանի որ Հայաստանի և Իսրայելի միջև չկա արտահանձնելու մասին երկկողմ պայմանագիր, ապա հարցը կանոնակարգվում է քրեական գործերում փոխադարձ իրավական օգնության մասին եվրոպական կոնվենցիայի շրջանակում։

Սահմանադրության 55 հոդվածի 2–րդ կետն ասում է. «Հայաստանի Հանրապետության քաղաքացին չի կարող հանձնվել արտասահմանության պետությանը` բացառությամբ դեպքերի` նախատեսված Հայաստանի Հանրապետության կողմից վավերացված միջազգային պայմանագրերով»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել