«Իմ Քայլը» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանը ԱԺ-ում վարչապետին հարց ուղղեց գյուղատնտեսական ապարանքների մթերման և գնի մասով, հետաքրքրվելով, թե արդյոք գյուղացին կկարողանա տարվա սկզբին իմանալ, թե իր ապրանքը ի՞նչ չափով կմթերվի և ի՞նչ գնի սահմաններում։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այս կերպ հարցին արձագանքեց․
«Ես գիտեմ մարդկանց Հայաստանում, որ կարտոֆիլի արտադրելու պատճառով տոկոսի տակ է ընկել, և գիտեմ մարդիկ Հայաստանում, ովքեր փախստականից դարձել են միլիոնատեր։ Հայաստանից հնարավոր է տասնյակ հազարավոր տոննաներով կարտոֆիլ արտահանել։ Մենք պետք է հասկանանք, որ դա որոշակի կազմակերպչական աշխատանք է ենթադրում»։
Վարչապետը հավելեց․ «Այս տարի մենք ունենալու ենք 40 հազար տոննա լոլիկի հավելյալ պահանջարկ։ Այդ ոլորտում հսկայական ներդրումներ են արվել։ Այս մասին այսօր Ազգային ժողովում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նա նաեւ նշեց, որ շուկայում 70 հազար տոննա կաթի կարիք կա՝ ընդհուպ լիտրի դիմաց 190 դրամ գնով։ Նույն կերպ, երկրում տարեկան 600 հազար գլուխ գառան պահանջարկ կա»։
Վարչապետն իր ելույթում առաջարկեց գյուղացիներին ասոցիացիաներ ստեղծել, միություններ ստեղծել, որպեսզի կարողանան ազդել օրինակ կարտոֆիլի գնի վրա։
«Երբ որ դուք ներկայանում եք որպես հարյուր հոգի, ովքեր հարյուր կիլո կարտոֆիլ ունեն, դա ուրիշ բան է,իսկ երբ դուք ներկայանում եք որպես մեկ սյուբեկտ, որը կարտոֆիլի հազարավոր տոննաների է տիրապետում և շուկայի վրա կարող է որոշում կայացնել, սա արդեն այլ բան է։ Ես այս հարցի լուծումները տեսնում եմ ինտելեկտուալ մակարդակով»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։
comment.count (0)