armenpress.am: Ոստիկանությունը Երևանի մետրոյի «Երիտասարդական» կայարանից բերման է ենթարկել բողոքի ակցիայի 2 մասնակցի: Այս մասին հայտնեցին ՀՀ ոստիկանության հասարակության հետ կապերի և լրատվության բաժնից:
«Նրանք ոստիկանությունում են Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 182-րդ հոդվածով (Ոստիկանության զորքերի զինծառայողի կամ ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելը) նախատեսված արարք կատարելու համար»,- նշեցին ոստիկանությունից:
comment.count (0)