Գոլանի բարձունքների վերաբերյալ ԱՄՆ-ի որոշումը Մերձավոր Արևելքում իրավիճակն ապակայունացնելու ևս մի քայլ է․ ՌԴ ԱԳՆ
08:20 - 26 մարտի, 2019

Գոլանի բարձունքների վերաբերյալ ԱՄՆ-ի որոշումը Մերձավոր Արևելքում իրավիճակն ապակայունացնելու ևս մի քայլ է․ ՌԴ ԱԳՆ

Մեկնաբանելով ԱՄՆ-ի որոշումը ճանաչել Իսրայելի կողմից Գոլանի բարձունքների գրավումը՝ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Մարիա Զախարովան հայտարարել է․ «Ցավոք, սա ևս մի քայլ է՝ քայքայելու Մերձավոր Արևելքում իրավիճակի կարգավորումը միջազգային իրավունքի սկզբունքների շրջանակներում։ Այս հարցում Ռուսաստանի դիրքորոշումն անփոփոխ է՝ Գոլանի բարձունքները Սիրիայի տարածք են»։

Նա նշել է, որ Ռուսաստանը հետևողականորեն առաջնոդրվում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 497 բանաձևով, և ըստ այս բանաձևի՝ Իսրայելի որոշումը՝ սահմանելու իր օրենքները, իր լիազորություններն ու իշխանությունը Սիրիայի վերոնշյալ տարածքի նկատմամբ, չունի իրավական ուժ։

«Ես ևս մեկ անգամ կցանկանայի ընդգծել՝ եթե Վաշինգտոնում ամերիկյան քաղաքական գործիչները այդքան սիրում են հղում անել միջազգային իրավունքին, ապա տվյալ հարցում իրենք ոչ միայն հակասում են միջազգային իրավունքին, այլ ուղղակիորեն խախտում են այն»,- հավելեց Զախարովան։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել