armenpress.am: Ռուսաստանը դիտորդներ չի ուղարկի Ուկրաինայի նախագահի ընտրություններին: Ասված Է արտաքին գործերի նախարարության պաշտոնական մեկնաբանության մեջ:
Ռուսաստանի Դաշնությունը հարկադրված Է հրաժարվել Ուկրաինա դիտորդներ ուղարկելուց, որպեսզի կանխահայտ հետապնդման սպառնալիքի չենթարկի նրանց»,- ընդգծել են արտաքին քաղաքական գերատեսչությունում: Ավելի վաղ Ուկրաինայի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը Ժողովրդավարական ինստիտուտների եւ մարդու իրավունքների բյուրոյին (ԵԱՀԿ ԺԻՄԻ) մերժել Է 24 ռուսաստանցիների լիազորագրումը դիտորդների պատվիրակության կազմում: Ռուսաստանի ԱԳ նախարարությունը Կիեւի այդ որոշումը որակել Է անօրինական եւ խտրական:
comment.count (0)