tert.am: Նախնական տվյալները վկայում են, որ ավելի վաղ «Քովիդ-19»-ով վարակված մարդկանց մոտ կարող է բարձր լինել կորոնովիրուսի նոր՝ «օմիկրոն» հիմնամանրէով վարակվելու վտանգը: «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը:
ԱՀԿ-ում ընդգծել են, որ առավել մանրամասն տեղեկությունը հասանելի կլինի «առաջիկա օրերին և շաբաթներին»:
Կազմակերպությունից հաստատել են, որ ներկա պահին օգտագործվող ՊՇՌ-թեստերը կարող են բացահայտել նոր հիմնամանրէով վարակումը:
ԱՀԿ-ն ավելի վաղ հայտնել էր, որ վիրուսի «օմիկրոն» տեսակը բավարար ուսումնասիրված չէ, և դեռ վաղ է եզրակացություններ անել այն մասին, թե այն կարող է առավել վտանգավոր լինել, քան «դելտա» հիմնամանրէն:
comment.count (0)