Բռնություն կամ բռնության սպառնալիք չի եղել, շինծու գործ է․ «Ֆլեշի Բարսեղը» չընդունեց մեղադրանքը |news.am|
13:45 - 26 մարտի, 2019

Բռնություն կամ բռնության սպառնալիք չի եղել, շինծու գործ է․ «Ֆլեշի Բարսեղը» չընդունեց մեղադրանքը |news.am|

news.am:  Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում այսօր՝ մարտի 26-ին, մեկնարկեց «Ֆլեշի Բարսեղ» մականունով հայտնի Բարսեղ Բեգլարյանի եւ «Ֆլեշ» ՍՊԸ-ի բազայի պետ Հրայր Հովսեփյանի գործով դատաքննությունը։

Մեղադրողը հրապարակեց մեղադրական եզրակացությունը, համաձայն որի՝ Բարսեղ Բեգլարյանն ու Հրայր Հովսեփյանը 2016թ. մարտ-ապրիլին Արման Մկրտումյանի նկատմամբ բռնություն գործադրելով, ինչպես նաև կյանքի և առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու սպառնալիքներով կատարել են ինքնիրավչություն` վերջինիս օրինական շահերին պատճառելով էական վնաս:

Հրայր Հովսեփյանը դատարանում հայտարարեց, որ իրեն մեղավոր չի ճանաչում․ «Արման Մկրտումյանի նկատմամբ բռնություն չեմ գործադրել, բռնության սպառնալիքներ չեմ տվել, մատնանշված գումարից էլ տեղյակ չեմ»։

Բարսեղ Բեգլարյանը նույնպես իրեն առաջադրված մեղադրանքը չընդունեց։

«Մեղադրանքը շատ պարզ է շարադրված, սակայն, իրականությանն ընդհանրապես մոտիկ չէ, բռնություն կամ բռնության սպառնալիք չի եղել, սա շինծու գործ է»,- հայտարարեց գործարարը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել