Պեկինի ձմեռային Օլիմպիական խաղերը չեն չեղարկվի

 |armenpress.am|
21:51 - 01 դեկտեմբերի, 2021

Պեկինի ձմեռային Օլիմպիական խաղերը չեն չեղարկվի |armenpress.am|

armenpress.am: Միջազգային օլիմպիական կոմիտեն (ՄՕԿ)  մտադիր չէ կորոնավիրուսի նոր շտամի պատճառով չեղարկել կամ հետաձգել Պեկինում 2022թ.  կայանալիք ձմեռային Օլիմպիական խաղերը: Այս մասին գրում է ՀԱՕԿ-ը:

«Մենք հիմնվում ենք միջազգային  մարզական  միջոցառումների անցկացման հաջող փորձի,ներառյալ ՝ Տոկիոյի խաղերը և Չինաստանում ներկայումս գործող COVID-19-ի զսպմանքաղաքականության վրա», - ասվում է ՄՕԿ-ի  տարածած հաղորդագրությունում:

Նշվում է նաև , որ Պեկինի Oլիմպիական խաղերի ժամանակ վիրուսի տարածմանը հակազդելուծրագրի բոլոր կետերը կենսականորեն կարևոր  են և  խաղերը  անվտանգ դարձնելուհամար։ Սահմանված կանոնագրքի  առաջին հրատարակությունը արդեն ներկայացվել է, իսկերկրորդը կթողարկվի առաջիկայում: 

ՄՕԿ-ը նաև  ասել է, որ  բոլոր միջոցառումները, անհրաժեշտության դեպքում, կարող ենհարմարեցվել՝ հաշվի առնելով ցանկացած կոնկրետ հանգամանք։

Ըստ կանոնադրության  խաղերի անվտանգ անցկացումն ապահովելու համար հունվարի 23-ից կներդրվի փակ օղակի կառավարման համակարգ:

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել