Սանիթեքի գործունեությունը բաղկացած է երկու մասից՝ աղբահանություն և սանմաքրում։ Սանմաքրումը (փողոցների, ձյան մաքրում) ամենադժվար, քիչ ֆինանսավորվող և շատ ծախսեր պահանջող մասն է։ Այսինքն, երբ քաղաքապետը հայտարարում է, որ Սանիթեքի ձեռքից կվերցնի սանմաքրման գործառույթը, Սանիթեքը դրանից միայն ուրախանում է։ Այս մասին ֆեյսբուքում գրառում է կատարել Դավիթաշեն վարչական շրջանի նախկին ղեկավար Ռուսլան Բաղդասարյանը։
«Եվ եթե Երևանը դառնա սանմաքրում իրականացնող օպերատոր, այդ ֆինանսները դուրս են գալու երևանցիների գրպանից։ Քաղաքապետը ուղղակի մանիպուլյացիա է անում՝ ցույց տալով, թե իբր Սանիթեքին պատժում է։
Հարգելի համաքաղաքացիներ, այսքանը ասացի, որ իմանաք՝ քաղաքապետարանն անում է ամեն ինչ, որպեսզի մասնավոր ընկերությունն իրեն հարմարավետ զգա՝ մեր՝ երևանցիներիս հաշվին»,-գրել է նա։
comment.count (0)