ՀՀ նախագահն ու Արման Բաբաջանյանը հանդիպման ընթացքում անդրադարձել են երկրում առկա ներքին խնդիրներին և արտաքին մարտահրավերներին
12:55 - 07 դեկտեմբերի, 2021

ՀՀ նախագահն ու Արման Բաբաջանյանը հանդիպման ընթացքում անդրադարձել են երկրում առկա ներքին խնդիրներին և արտաքին մարտահրավերներին

Արտախորհրդարանական քաղաքական ուժերի հետ հանդիպումների շրջանակում Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն ընդունել է «Հանուն Հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանին:

Ինչպես հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմից, հանդիպմանն անդրադարձ է եղել երկրում առկա ներքին խնդիրներին և արտաքին մարտահրավերներին:

Արման Բաբաջանյանը Հանրապետության նախագահին է ներկայացրել իրենց կուսակցության մոտեցումներն ու տեսակետները:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել