Լարված վիճակ ԱԺ դիմաց. անհետ կորածների եւ գերիների հարազատները փակել են Բաղրամյան պողոտան |news.am|
15:32 - 08 դեկտեմբերի, 2021

Լարված վիճակ ԱԺ դիմաց. անհետ կորածների եւ գերիների հարազատները փակել են Բաղրամյան պողոտան |news.am|

news.am: Անհետ կորած եւ գերեվարված զինծառայողների ծնողները, որոնք առավոտից բողոքի ակցիա են իրականացնում ԱԺ-ի մուտքի մոտ եւ փակել էին Դեմիրճյան փողոցը, ցանկանում էին փակել նաեւ Բաղրամյան պողոտան, սակայն ոստիկանության ծառայողները մի քանի շարքով փակեցին նրանց ճանապարհը դեպի Բաղրամյան պողոտա:

Նրանք ոստիկանության ներկայացուցչին ասացին, որ իրենց պահանջը մեկն է. կամ Ալեն Սիմոնյանը ընդունում է 20 հոգու, կամ ինքն անձամբ պետք է իջնի եւ հանդիպի իրենց հետ: Ի վերջո, ակցիայի մասնակիցներին հաջողվեց փակել պողոտան:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել