Ձմեռային Օլիմպիական խաղերը չեն հետաձգվի. ՄՕԿ փոխնախագահ |1lurer.am|
09:46 - 09 դեկտեմբերի, 2021

Ձմեռային Օլիմպիական խաղերը չեն հետաձգվի. ՄՕԿ փոխնախագահ |1lurer.am|

1lurer.am: Միջազգային օլիմպիական կոմիտեի (ՄՕԿ) փոխնախագահ, «Պեկին-2022»-ի համակարգող հանձնաժողովի նախագահ Խուան Անտոնիո Սամարանչ կրտսերը բացառել է ձմեռային Օլիմպիական խաղերը կորոնավիրուսի պատճառով հետաձգելու տարբերակը։ Այս մասին հայտնում է ՀԱՕԿ պաշտոնական կայքը:

«Մեր պատասխանը ոչ է: Մենք սովորել ենք ճկուն լինել և արագ հարմարվել: Ունենք շատ ուժեղ թիմ, ունենք բոլոր ռեսուրսները, որպեսզի համակարգը կարողանա հաղթահարել կորոնավիրուսի հետ կապված մարտահրավերները, կազմակերիչները պատրաստ են ցանկացած սցենարի:

Վստահ ենք, որ խաղերը չեն հետաձգվի և պատրաստ ենք ամեն ինչի: Խաղերը կսկսենք ժամանակին, և մարզահանդեսը չափազանց անվտանգ կլինի կորոնավիրուսի առումով»,- նշել է նա:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել