Տեղի է ունեցել Covid-19 համավարակի կանխարգելման միջգերատեսչական հանձնաժողովի նիստը
18:44 - 10 դեկտեմբերի, 2021

Տեղի է ունեցել Covid-19 համավարակի կանխարգելման միջգերատեսչական հանձնաժողովի նիստը

Դեկտեմբերի 10-ին ՀՀ փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Covid-19 համավարակի կանխարգելման միջգերատեսչական հանձնաժողովի նիստը:

Բացման խոսքում փոխվարչապետը նշել է, որ նման ձևաչափով հանձնաժողովի անդրանիկ նիստի օրակարգում շարունակում են մնալ համավարակի կանխարգելման միջոցառումները:

Ըստ նրա՝ պատվաստանյութերն արդեն հասանելի են, ինչը իրական հնարավորություն է՝ կանխարգելելու համավարակի տարածումը և դրա բացասական ազդեցությունը: Համբարձում Մաթևոսյանը հավելել է, որ համավարակի նոր շտամը՝ Օմիկրոնը, կարծես դեռ բավարար չափով ուսումնասիրված չէ, և վտանգ կա, որ կարող է ավելի ծանր ալիքի սկիզբ դառնալ: Նա հորդորել է քաղաքացիներին պատվաստվել և կոտրել համավարակի շղթան՝ վեր դասելով հանրային շահն ու առողջությունը:

Նիստի ընթացքում, որին մասնակցել են գործադիր և օրենսդիր իշխանության ներկայացուցիչներ, քննարկվել է Հայաստանի Հանրապետությունում՝ Covid-19-ով պայմանավորված իրավիճակը: ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը ներկայացրել է վարակի տարածման ներկայիս միտումների պատկերը և պատվաստումների առկա ցուցանիշները: Նիստի ընթացքում քննարկվել են համավարակի կանխարգելման առկա միջոցառումների արդյունավետությունը և վերջինիս բարձրացման ուղղությամբ նախատեսվող առաջիկա քայլերը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել