Հռոմի Պապն աղոթում է Ուկրաինայի համար, երկխոսության կոչ անում |azatutyun.am|
18:35 - 12 դեկտեմբերի, 2021

Հռոմի Պապն աղոթում է Ուկրաինայի համար, երկխոսության կոչ անում |azatutyun.am|

azatutyun.am: Հռոմի Ֆրանցիսկոս Պապը Ուկրաինայի հարցով երկխոսության և զինված հակամարտությունից խուսափելու կոչ է արել։

Այսօր դիմելով Վատիկանի Սուրբ Պետրոսի հրապարակում հավաքված հազարավոր հավատացյալներին՝ Պապը շեշտել է, թե «զենքերը չեն այն ճանապարհը, որ հարկ է ընտրել»։

Ֆրանցիսկոսն ասել է, որ աղոթում է «թանկագին Ուկրաինայի, նրա բոլոր եկեղեցիների ու կրոնական համայնքների և ամբողջ ժողովրդի համար, որպեսզի առկա լարվածությունները լուծվեն լուրջ միջազգային երկխոսության միջոցով, այլ ոչ թե զենքերով»։

«Թող Սուրբ Ծնունդը խաղաղություն բերի Ուկրաինային», - հայտարարել է Հռոմի Կաթոլիկ եկեղեցու քահանայապետը։

Պաշտոնական Կիևը և Արևմուտքը պնդում են, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ծրագրում է լայնածավալ ներխուժում Ուկրաինա՝ բազմահազարանոց զորքեր կուտակելով այդ երկրի սահմանների հարևանությամբ։

ՆԱՏՕ-ն, եվրոպական առաջնորդները և Միացյալ Նահանգները քանիցս զգուշացրել են նման հարձակման «լուրջ հետևանքների» մասին։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել