«Նման բան չկա և չի կարող լինել». ՌԴ ԱԳՆ-ն` Ուկրաինա «ռուսական ներխուժման» մասին |tert.am|
13:37 - 13 դեկտեմբերի, 2021

«Նման բան չկա և չի կարող լինել». ՌԴ ԱԳՆ-ն` Ուկրաինա «ռուսական ներխուժման» մասին |tert.am|

tert.am: ԱՄՆ-ն տարօրինակ կերպով ֆիքսված է Ուկրաինա իբր «ռուսական ներխուժման» թեմայով. այն գոյություն չունի և չի կարող գոյություն ունենալ, մինչդեռ Վաշինգտոնը չունի ոչ բարոյական, ոչ էլ քաղաքական իրավունք՝ բարձրացնելու այն հարցը, թե ինչ է անում Ռուսաստանը իր տարածքում: Այդ մասին «ՌԻԱ Նովոստի»-ին տված հարցազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ փոխղեկավար Սերգեյ Ռյաբկովը։

«Ամերիկացիներն անբացատրելիորեն ֆիքսված են այն մտքի վրա, որ կա Ուկրաինա «ռուսական ներխուժման» վտանգ, նման բան չկա և չի կարող լինել։ Իսկ այն, ինչ մենք անում ենք մեր տարածքում, ուղղակի նրանց չի վերաբերում, նրանք ոչ բարոյական, ոչ էլ քաղաքական իրավունք չունեն այդ հարցը բարձրացնելու նման հարթությունում»,- ասել է Ռյաբկովը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել