ՆԱՏՕ-ն չեզոք է Հայաստանի և Ադրբեջանի հակամարտության հարցում. Ստոլտենբերգ
 |1lurer.am|
21:14 - 14 դեկտեմբերի, 2021

ՆԱՏՕ-ն չեզոք է Հայաստանի և Ադրբեջանի հակամարտության հարցում. Ստոլտենբերգ |1lurer.am|

1lurer.am: ՆԱՏՕ-ն Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության կարգավորման գործում չեզոք է: Այս մասին հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը:

«Կարևոր է շարունակել Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորմանն ուղղված ջանքերը։ ՆԱՏՕ-ն աջակցում է նրանց միջև երկխոսության ջանքերին: Երկխոսությունը շարունակվում է, այն ընթանում է ճիշտ ուղղությամբ»,- ասել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը՝ ամփոփելով Բրյուսելում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպման արդյունքները:

Ստոլտենբերգը հավելել է, որ Հայաստանի և Ադրբեջանի շուրջ ստեղծված իրավիճակում ՆԱՏՕ-ն որևէ կողմի չի պաշտպանում: Նրա խոսքով՝ երկու երկրներն էլ «դաշինքի արժեքավոր գործընկերներն են»:

«Կարևոր է խուսափել բռնությունից, օգտագործել դիվանագիտական հնարավորությունները»,- հավելել է Ստոլտենբերգը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել