Ամբերդ ամրոցից դեպի Քարի լիճ տանող, ինչպես նաև Զովունի գյուղից դեպի Կորեայի ձոր տանող ավտոճանապարհները փակ են, Լարսը՝ բաց
09:51 - 15 դեկտեմբերի, 2021

Ամբերդ ամրոցից դեպի Քարի լիճ տանող, ինչպես նաև Զովունի գյուղից դեպի Կորեայի ձոր տանող ավտոճանապարհները փակ են, Լարսը՝ բաց

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։

Փակ է Արագածոտնի մարզում Ամբերդ ամրոցից դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհը։

Քարաթափման վտանգի պատճառով Զովունի գյուղից դեպի Կորեայի ձոր տանող ավտոճանապարհը ժամանակավորապես փակ է։

 

Լարսի մասին

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է:

Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամն էլ տեղեկացնում է, որ դեկտեմբերի 15-ին՝ ժամը 09։00-ի դրությամբ, Կապանի տարածաշրջանում մառախուղ է, տեսանելիությունը՝ 10-20 մետր։ Թումանյանի տարածաշրջանի ավտոճանապարհներին և Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է։

Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել